ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի

Հասարակություն

17.09.2026 | 10:51

Սահմանադրական դատարանի դատավորների հավելավճարների վճարումն ապահովելու համար Կառավարությունն առաջարկում է պահուստային ֆոնդից 38 միլիոն 930 հազար 500 դրամ հատկացնել Սահմանադրական դատարանին։

Համապատասխան նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 16-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվել է պաշտոնավարման ստաժի համար հավելավճար։

Մասնավորապես, դատավորի պաշտոնում աշխատանքի երկրորդ տարում հավելավճարը սահմանվել է աշխատավարձի 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա հավելավճարի չափից 10 տոկոսով ավելի։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment