Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին նվաճել է պրոֆեսիոնալ կարիերայի 49-րդ տիտղոսը և թարմացրել համաշխարհային ռեկորդն այդ ցուցանիշով:

«Ինտեր Մայամին» 2:0 հաշվով հաղթել է մեքսիկական «Կրուս Ասուլին» Չեմպիոնների գավաթի (Campeones Cup) խաղում, որում ամեն տարի մրցում են MLS-ի և մեքսիկական MX լիգայի չեմպիոնները։

39-ամյա Մեսին 24-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, իսկ 81-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

Լիոնել Մեսին 35 տիտղոս նվաճել է «Բարսելոնայում», 3 տիտղոս՝ ՊՍԺ-ում, 5 տիտղոս՝ «Ինտեր Մայամիում», 6 տիտղոս՝ Արգենտինայի հավաքականում։

Leave a comment