Միացյալ Նահանգները մերժել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին վիզա տրամադրելը, որը անհրաժեշտ էր նրան՝ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ ունենալու համար։
«The Times of Israel»-ը, հղում անելով ԱՄՆ և Պաղեստինի պաշտոնյաներին, նշել է, որ Աբբասը ստիպված կլինի տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկրորդ տարին անընդմեջ։
Աբբասից բացի, մերժվել են նաև այլ պաղեստինցի պաշտոնյաների վիզաներ, որոնք պլանավորել էին մեկնել ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։
Պաղեստինցի պաշտոնյան նշել է, որ Աբբասին վիզա տրամադրելը մերժելու պատճառը 212(a)(3)(B) բաժինն է, որն արգելում է վիզա տրամադրել այն անձանց, ովքեր երբևէ զբաղվել են ահաբեկչական գործունեությամբ կամ կապված են եղել ահաբեկչական կազմակերպության հետ։
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք հենց այս բաժինն է նշվել որպես Աբբասի վիզայի դիմումի մերժման պատճառ։