«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արդեն ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»՝ միջազգային կառույցներում պատվիրակությունների կազմերը, որոնք առաջիկա հինգ տարիներին հարկատուներիս հաշվին աշխարհաճանաչողությամբ են զբաղվելու։

Առաջին գործուղումը կկայանա սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը․ պատգամավորները կմեկնեն՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին: Սա ամենապոպուլյար եւ ամենապրեստիժային պատվիրակությունն է, որն ամենահաճախն է մեկնում Եվրոպա` Ստրասբուրգ։

Նախորդ գումարման խորհրդարանում պատվիրակությունը գլխավորում էր Ռուբեն Ռուբինյանը, այժմ դա անելու է Հայկ Կոնջորյանը: ՔՊ-ական կազմը նույնն է, «Հայաստան» խմբակցությունում Արմեն Ռուստամյանին, որը մանդատ չի ստացել, փոխարինելու է Լեւոն Քոչարյանը։

«Ուժեղ Հայաստանը» եւս ամենաբարձր մակարդակով է ներկայացված՝ Արամ Վարդեւանյանն ու Նարեկ Կարապետյանն են ընդգրկվել պատվիրակության կազմում։ Այս պատվիրակության անդամները, որպես կանոն, տիրապետում են անգլերենին կամ ֆրանսերենին։ Նկատեցինք, որ մինչ այժմ գործուղումների վերաբերյալ Ռուբինյանի կարգադրություններում ընդամենը մեկական պատգամավոր է որեւէ միջոցառման մեկնել` խմբակային վոյաժներ չկան:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment