https://arm.sputniknews.ru/20260917/shhk-n-ev-eatm-n-stvoragrel-en-minchev-2030t-hamagvortsakcutjan-tsragiry-inchi-vra-e-sheshty-drvats-106934524.html
ՇՀԿ-ն և ԵԱՏՄ-ն ստորագրել են մինչև 2030թ. համագործակցության ծրագիրը. ինչի վրա է շեշտը դրված
ՇՀԿ-ն և ԵԱՏՄ-ն ստորագրել են մինչև 2030թ. համագործակցության ծրագիրը. ինչի վրա է շեշտը դրված
Sputnik Արմենիա
ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների ավելի սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T10:34+0400
2026-09-17T10:34+0400
2026-09-17T10:34+0400
շհկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_0:141:1423:941_1920x0_80_0_0_9971d18243eaea52eeda07f734ab095d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել են Փոխըմբռնման հուշագրի իրագործման 2027–2030 թվականների միջոցառումների ծրագիրը։Պեկինում փաստաթղթի տակ ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ՇՀԿ քարտուղարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն առևտրի, ֆինանսների, տրանսպորտի, թվայնացման և էներգետիկայի ոլորտներում։Ելույթ ունենալով Պեկինում «ԵԱՏՄ օրերի» բացման արարողությանը` Երմեկբաևը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է բարձրացնել տնտեսական փոխգործակցության արդյունավետությունը և կարող է դրա համար օգտագործել Եվրասիական տնտեսական միության փորձը։«ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին կապում են աշխարհագրությունը, որոշ ընդհանուր անդամ պետություններ, կայուն զարգացման և շարունակական տնտեսական աճի բազմակողմ ճարտարապետություն կառուցելու շահագրգռվածությունը»,-ասել է նա։Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ-ն քաղաքական կամք ունի բաց, պրագմատիկ և փոխշահավետ տնտեսական համագործակցության մոդել ձևավորելու համար, իսկ ԵԱՏՄ տարածքը համաշխարհային առևտրի և տարանցիկ երթուղիների կարևոր հանգույց է։ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների առավել սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։ Մատակարարումների գլոբալ շղթաների փոփոխման և ծովային հաղորդակցությունների խոցելիության աճի ֆոնին Եվրասիայով ցամաքային երթուղիների նշանակությունն ավելանում է։Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ ունի, իսկ ՇՀԿ-ի կազմում կան երկրներ, որոնցով անցնում են Եվրասիայի առանցքային տարանցիկ ուղղությունները։Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Բիշքեկում կայացած ՇՀԿ վերջին գագաթնաժողովում մի շարք պետությունների ղեկավարներ նույնպես նշում էին միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ կազմակերպության փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77973240_66:0:1357:968_1920x0_80_0_0_6cc4cf7764d93bb820bdcd41edd50062.jpg.webp
շհկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
շհկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների ավելի սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել են Փոխըմբռնման հուշագրի իրագործման 2027–2030 թվականների միջոցառումների ծրագիրը։
Պեկինում փաստաթղթի տակ ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
ՇՀԿ քարտուղարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն առևտրի, ֆինանսների, տրանսպորտի, թվայնացման և էներգետիկայի ոլորտներում։
Համատեղ միջոցառումների նոր ծրագիրն ընդգրկում է տնտեսությունը, թվայնացումը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, ագրոարդյունաբերական համալիրը և պարենային անվտանգությունը։ Այն ընդգրկում է նաև մաքսային կարգավորումը, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումները, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությունը։
Ելույթ ունենալով Պեկինում «ԵԱՏՄ օրերի» բացման արարողությանը` Երմեկբաևը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է բարձրացնել տնտեսական փոխգործակցության արդյունավետությունը և կարող է դրա համար օգտագործել Եվրասիական տնտեսական միության փորձը։
«ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին կապում են աշխարհագրությունը, որոշ ընդհանուր անդամ պետություններ, կայուն զարգացման և շարունակական տնտեսական աճի բազմակողմ ճարտարապետություն կառուցելու շահագրգռվածությունը»,-ասել է նա։
Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ-ն քաղաքական կամք ունի բաց, պրագմատիկ և փոխշահավետ տնտեսական համագործակցության մոդել ձևավորելու համար, իսկ ԵԱՏՄ տարածքը համաշխարհային առևտրի և տարանցիկ երթուղիների կարևոր հանգույց է։
ՇՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև տրանսպորտային ոլորտում երկու միավորումների առավել սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին։ Մատակարարումների գլոբալ շղթաների փոփոխման և ծովային հաղորդակցությունների խոցելիության աճի ֆոնին Եվրասիայով ցամաքային երթուղիների նշանակությունն ավելանում է։
«ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև ծառացած է խնդիր՝ ոչ թե պարզապես զարգացնել առանձին տրանսպորտային միջանցքներ, այլ ձևավորել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիացնի արևելքը, արևմուտքը, հյուսիսն ու հարավը»,- ընդգծել է Երմեկբաևը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ ունի, իսկ ՇՀԿ-ի կազմում կան երկրներ, որոնցով անցնում են Եվրասիայի առանցքային տարանցիկ ուղղությունները։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Բիշքեկում կայացած ՇՀԿ վերջին գագաթնաժողովում մի շարք պետությունների ղեկավարներ նույնպես նշում էին միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ կազմակերպության փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը։