«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ահազանգեր է ստանում, որ որոշ գործատուներ աշխատանքից ազատում կամ սպառնում են ազատել աշխատողներին՝ նրանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության կամ ընտրական գործընթացներին որևէ կերպ մասնակցության պատճառներով։
❌ Խտրականության այս դրսևորումը հանգեցնում է աշխատանքային իրավունքների խախտման, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 210, 211 հոդվածների համատեքստում ենթադրում է քրեական պատասխանատվություն։
📍 Ոչ ոք իրավունք չունի հարկադրել աշխատակցին իր աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ կատարել ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության օգտին կամ դեմ, ինչպես նաև խտրական վերաբերմունք ցուցաբերել նման պահանջը մերժելու կամ քաղաքական իրավունքները օրենքի շրջանակներում իրագործելու դեպքում։
❗ Աշխատողն անպաշտպան չէ, երբ չի լռում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) 2023 թվականին ունեցել է հաջողված փորձ, երբ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված համայնքային ենթակայության մի շարք աշխատակիցներ ՀՔԱՎ-ի իրավաբանական աջակցության շնորհիվ վերականգնել են իրենց աշխատանքային իրավունքները։ Նշված գործին կարող եք ծանոթանալ այստեղ;
📍 Եթե Դուք կամ Ձեր ծանոթները բախվել եք նմանատիպ խնդրի, հորդորում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ։ Մեր իրավաբանական թիմը պատրաստ է անվճար իրավախորհրդատվություն և աջակցություն տրամադրել բոլոր քաղաքացիներին։
«Անկախ դիտորդ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: