«Արարատ-Արմենիան»-ն մեկնարկում պարտվեց
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պրահայի «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 1:4 հաշվով։
Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։