Ինչո՞ւ է Բաքուն հաջորդիվ սահմանազատելու հյուսիսային հատվածը. պարզաբանում է Հարությունյանը

https://arm.sputniknews.ru/20260916/inchu-e-baqun-hajvordiv-sahmanazatelu-hjusisajin-hatvatsy-parzabanum-e-harutjunjany-106880273.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104460072_149:0:1570:1066_1920x0_80_0_0_50ffbd566486f7ed25e53e0c263d98e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահման, սահմանազատում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խոսրով հարությունյան

սահման, սահմանազատում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խոսրով հարությունյան

Բաժանորդագրվել

ՀՀ նախկին վարչապետը նկատել է, որ բանակցային ողջ պրոցեսում Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, Հայաստանը միանգամից համաձայնում է և փորձում դրանք իրականացնելու հնարավորություններ գտնել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Սահմանազատում» կոչվող գործընթացում Ադրբեջանի առաջնային նպատակն է վերջնականապես խարխլել այն պաշտպանական գիծը, որտեղ դեռ մնացել են պաշտպանական և ռազմական կարողություններ։ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է բնորոշել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող գործընթացը` մեկնաբանելով դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ երկու երկրները պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից:

Ներկայացնելով ադրբեջանական կողմի հայտարարության վերաբերյալ իր մեկնաբանությունը` Խոսրով Հարությունյանն արձանագրում է, որ սահմանի երկու հատվածներում` Տավուշում և Գեղարքունիքում, Ադրբեջանն արդեն լուծել է ՀՀ ԶՈւ պաշտպանական կարողությունները խարխլելու կամ վերացնելու իր խնդիրը։

Նրա դիտարկմամբ` Սոթք-Խոզնավար հատվածում բոլոր ռազմավարական բարձունքներն արդեն գտնվում են Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ, ինչը հայկական ԶՈւ դիրքերը դարձնում է խիստ խոցելի։

Տավուշում` Կիրանցի մոտ ևս, նրա խոսքով, Ադրբեջանը հասել է իր նպատակին` «սահմանագծման» անվան տակ խաթարելով պաշտպանական գծի ամբողջականությունը։
Իսկ թե ինչու է հաջորդ քայլով Ադրբեջանը մտադրվել «սահմանազատել» հենց հյուսիսային հատվածը, ՀՀ նախկին վարչապետն այսպես է բացատրում. «Տևական ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի ամենապաշտպանված, ամենակահավորված և հագեցած հատվածը եղել է մեր հյուսիսային հատվածը»։

Հարությունյանը հիշեցնում է, որ սահմանազատմամբ զբաղվող հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգով, որն այս պահի դրությամբ միակ միջպետական փաստաթուղթն է, որի հիման վրա կատարվում է սահմանազատումը, արձանագրում է, որ, եթե հայ-ադրբեջանական սահմանի ինչ–որ մի հատվածի վերաբերյալ կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, բայց մնացած հատվածներում չեն եկել համաձայնության, ապա այդ հատվածը համարվում է սահմանազատված։

«Հիմա տեսեք, ենթադրենք` հյուսիսում սահմանազատում արեցին, պաշտպանական գիծը կոտրեցին, ու դա, ըստ այդ փաստաթղթի, համարվում է արդեն սահմանազատված։ Բայց հարավում մենք չենք գալիս ընդհանուր հայտարարի, միևնույն է` հյուսիսի մեր սահմանազատումը պետք է գործի։ Սա է խնդիրը։ Այսինքն` այս կետը ռազմավարական նշանակություն ունի իրենց համար,– ասում է Հարությունյանը։

Նա հիշեցնում է, որ Փաշինյանը պնդում էր, որ բոլոր այն բարձունքները, որոնք ադրբեջանական զինված ուժերը գրավել են 44–օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում, այդ թվում` Ջերմուկի վերևը, Իշխանասարը և այլն, սահմանազատման արդյունքում վերադարձվելու են։ Բայց ես էլ, դուք էլ շատ լավ հասկանում ենք, որ նրանք հետ գնացողը չեն։ Հազիվ են մտել, ինչո՞ւ պիտի հետ գնան»։

Անդրադառնալով հայ–ադրբեջանական բանակցություններին` նախկին վարչապետը նկատում է, որ ողջ գործընթացում Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, Հայաստանը ոչ միայն չի ներկայացնում իր պետականության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և այլ կարևոր ատրիբուտների ապահովման վերաբերյալ պահանջները, այլև միանգամից համաձայնում է ադրբեջանական կողմի հետ ու փորձում է գտնել դրանք իրականացնելու հնարավորություններ։

«Բանակցային պրոցեսում եթե ինչ-որ մեկը փորձում է թելադրել, դու պետք է ունակ լինես դիմագրավելու, չեզոքացնելու նրա թելադրանքը։ Արդյոք կա՞ն արգումենտներ, արդյոք կա՞ն միջազգային փաստաթղթեր, որոնց վրա հղում կատարելով կկարողանայինք արժանապատվորեն բանակցային սեղանի շուրջ սեփական դիրքերը պաշտպանել։ Ես ասում եմ` այո, կան այդպիսիք։ Բայց իրական բանակցային պրոցեսում մենք դրանք չենք տեսնում»,– արձանագրում է բանախոսը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, սահմանը կարձանագրվի։

Leave a comment