«Մի րոպեում վեց հարցի ո՞նց պատասխանեմ»․ Նիկոլ Փաշինյանը խուսափեց Էդգար Ղազարյանի հարցից

«ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենաբարձր մակարդակում։ Մենք ձևավորում ենք այլընտրանք և տանում ենք այդ գործընթացը ՀՀ ժողովրդի համար այլընտրանք ստեղծելու նպատակով։

Քանի դեռ ՀՀ ժողովուրդն այդ մանդատը տվել է, մենք այդ հարցը տանելու ենք առաջ»,- հարցին՝ ի վերջո՝ Ձեր ղեկավարած կառավարությունը գնում է դեպի ԵՄ, թե՞ ընդամենը նման տպավորություն է փորձում թողնել, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ նման որոշումներ կայացվում են ժողովրդի կողմից ու մասնակցությամբ․ «Մեր խնդիրն այս փուլում ՀՀ ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է։ Երբ այլընտրանքն իրատեսորեն ձևավորված կլինի, կգա նաև ժողովրդի՝ դիրքորոշում արտահայտելու ժամանակը»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը, հարց տալուց հետո, նաև հորդորեց Նիկոլ Փաշինյանին պատասխանել իրենց խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին, նա էլ, կրկին հարցից խուսափելով, արձագանքեց․ «Մի րոպեում վեց հարցի ո՞նց պատասխանեմ»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment