24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և 4 համայնքներում

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և 4 համայնքներում


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և 4 համայնքներում։ 


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր և Ջրառատ համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը: 


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հայտարարության մեջ։


 


Leave a comment