«Կա՞ մի բան, որ Ադրբեջանը առաջարկելու է, ու դուք հստակ ու աներկբա ասելու եք՝ ոչ»․ ընդդիմադիր պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

«Որտե՞ղ է ավարտվելու ձեր զիջողականությունը: Կա՞ մի բան, որ Ադրբեջանը առաջարկելու է, ու դուք հստակ ու աներկբա ասելու եք՝ ոչ: Հստակ ասեք այն Հայաստանի պետական շահի կարմիր գիծը, որի դեպքում Ադրբեջանը ձեզ առաջարկելու է, ու դուք հստակ ասելու եք՝ ոչ»,- կառավարության հետ հարցուպատասխանի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ես հիշեցի, որ դուք այն պատգամավորն եք, որ այն նիստում ասել էիք՝ պարո՛ն վարչապետ, տարել են ձեզ, անկյուն են կանգնեցրել: Հիմա հարցը տալիս եք նրա համար, որ․․․ Ես չեմ նեղվում բացարձակապես: Կարևորը՝ ձեզ անկյուն չկանգնեցնեն, այնպես որ, ես… երիտասարդ պատգամավոր եք, այդպես հոգատար վերաբերմունք ունեմ ձեր նկատմամբ: Այնպես որ, մի՛ նեղվեք: Երկրորդը… չեմ նեղվում, ասեցի արդեն: Ինչ վերաբերում է, օրինակ, եթե ձեզ «ոչ»-ի բանն է, օրինակ, հետաքրքրում, ես ձեզ կարող եմ ասել․ օրինակ՝ ոչ միայն Ադրբեջանը, այլև ձեր քաղաքական հովանավորները, երբ որ ասում էին, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք «ոչ»: Եվ ոչ միայն ասել ենք «ոչ», այլև տեր ենք կանգնել այդ «ոչ»-ին: Եվ բազմաթիվ այդպիսի դեպքեր, այլ բան, որ մենք չենք գալիս դրա մասին աղաղակում տարբեր ամբիոններից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment