Միացյալ Թագավորության իշխանությունները հետևել են Իլոն Մասկի՝ X հարթակում կատարած գրառումներին՝ պարզելու համար, թե արդյոք դրանք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար, հայտնել է «The Wall Street Journal»-ը։
Բրիտանացի պաշտոնյաները վերլուծել են գործարարի հաղորդագրությունները և ստուգել, թե արդյոք օտարերկրյա պետություններ փոխգործակցում են նրա հետ։
WSJ-ը նշել է, որ վերջին չորսուկես տարվա ընթացքում ոչ մի այլ երկիր այնքան ուշադրության չի արժանացել Մասկի կողմից, որքան Մեծ Բրիտանիան։
Գործարարը հաճախ է խոսում այն մասին, որ Թագավորությունը «կորցնում է իր ինքնությունը»՝ ներգաղթի պատճառով, և գրում «քաղաքացիական պատերազմի անխուսափելիության» մասին՝ միաժամանակ օգտագործելով իր հարթակը բրիտանական աջակողմյան, հակաիմիգրացիոն «Restore Britain» կուսակցությանը սատարելու համար։ Մասկի աջակցության շնորհիվ այդ կուսակցության ներկայացուցիչ, նախկինում քիչ հայտնի քաղաքական գործիչ Ռուպերտ Լոուն լայն ճանաչում է ձեռք բերել և հարցումներում ապահովել մոտ 5% աջակցություն։ Միլիարդատերն ինքը բացահայտորեն Լոուին անվանում է Մեծ Բրիտանիայի ապագա առաջնորդ։
Չնայած դրան՝ զեկույցում նշվում է, որ Լոնդոնը որոշել է որևէ պաշտոնական քայլ չձեռնարկել՝ վախենալով ուղղակի առճակատումից Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, որին Մասկը ֆինանսապես աջակցում է։