Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին

Քաղաքականություն

16.09.2026 | 18:29

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ սեպտեմբերի լույս 16-ի գիշերը բռնակցված Ղրիմի Սակի օդանավակայանում հարված է հասցրել ռուսական Սու-24 ռմբակոծիչին։ Պատճառված վնասների չափը ճշտվում է։

Դոնեցկի շրջանում, ուկրաինական զինված ուժերի պնդմամբ, հարված է հասցվել հարվածային անօդաչուների պահեստավորման, նախապատրաստման և արձակման վայրին։

Նշվում է, որ Դոնեցկի մարզի Ստարոմլինովկա և Պոկրովսկ բնակավայրերում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի Պոկրովսկ բնակավայրում խոցվել են անօդաչու թռչող սարքերի կառավարման կետեր։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լուգանսկի մարզի Դովժանսկում հարված է հասցվել զինամթերքի պահեստի, իսկ Լուգանսկի մարզի Ռովենկիում և Զապորոժիեի մարզի Բերդյանսկում՝ վառելիքի և քսանյութերի պահեստավորման բազաներին։

Բռնակցված Ղրիմում՝ Սուվորովո և Ռիսովո բնակավայրերի շրջանում, հարված է հասցվել «Գրենադեր» տեխնիկական հետախուզության միջոցների դիրքերին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտնել էր Բրյանսկի, Կալուգայի, Օրյոլի, Ռոստովի, Աստրախանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի տարածքների ու Սև ծովի վրա 71 ուկրաինական ԱԹՍ-ների խոցման մասին։

Ռուսաստանում առայժմ չեն մեկնաբանել Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment