https://arm.sputniknews.ru/20260916/nazvovreci-mijazgajin-baregvortsakan-himnadramn-ir-zvorakcutjunn-e-hajtnel-hajvoc-ekeghecun-106921125.html
«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն
«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն
Sputnik Արմենիա
Հիմնադրամը պատրաստ է ջանքեր գործադրել միջազգային հարթակներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T18:18+0400
2026-09-16T18:18+0400
2026-09-16T18:19+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106920313_0:107:2048:1259_1920x0_80_0_0_2f3945ecdd37d39dc40d9d61535c5f44.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն և պատրաստակամություն հայտնել միջազգային հարթակներում բարձրացնել իրազեկվածությունը Հայոց եկեղեցու առաքելության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Սեպտեմբերի 16-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։Հանդիպմանը Քիլին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև Հայոց եկեղեցու թեմերի և համայնքների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական, սոցիալական ու գյուղատնտեսական ծրագրերը։Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ պատվիրակության անդամներն իրենց զորակցությունն են հայտնել եկեղեցուն և նշել, որ պատրաստ են ջանքեր գործադրել միջազգային հարթակներում նրա առաքելության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։Գարեգին Երկրորդն իր հերթին գնահատանք է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։Կաթողիկոսն ընդգծել է, որ կարիքավորներին աջակցելը, նրանց նկատմամբ հոգատարությունն ու սերը հույս և մխիթարություն են տալիս դժվարությունների մեջ հայտնված մարդկանց։ Նա նաև նշել է, որ մարդասիրական ծառայությունը եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է՝ անդրադառնալով Մայր աթոռի սոցիալական ծրագրերին և կարիքավոր ընտանիքներին տրամադրվող աջակցությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106920313_114:0:1934:1365_1920x0_80_0_0_29b1973c0d7222d0f8fbf4b022a6c1cf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի
18:18 16.09.2026 (Թարմացված է: 18:19 16.09.2026)
Բաժանորդագրվել
Հիմնադրամը պատրաստ է ջանքեր գործադրել միջազգային հարթակներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն և պատրաստակամություն հայտնել միջազգային հարթակներում բարձրացնել իրազեկվածությունը Հայոց եկեղեցու առաքելության վերաբերյալ։ Այս մասին
հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Սեպտեմբերի 16-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։
Հանդիպմանը Քիլին ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև Հայոց եկեղեցու թեմերի և համայնքների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական, սոցիալական ու գյուղատնտեսական ծրագրերը։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ պատվիրակության անդամներն իրենց զորակցությունն են հայտնել եկեղեցուն և նշել, որ պատրաստ են ջանքեր գործադրել միջազգային հարթակներում նրա առաքելության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
Գարեգին Երկրորդն իր հերթին գնահատանք է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Կաթողիկոսն ընդգծել է, որ կարիքավորներին աջակցելը, նրանց նկատմամբ հոգատարությունն ու սերը հույս և մխիթարություն են տալիս դժվարությունների մեջ հայտնված մարդկանց։ Նա նաև նշել է, որ մարդասիրական ծառայությունը եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է՝ անդրադառնալով Մայր աթոռի սոցիալական ծրագրերին և կարիքավոր ընտանիքներին տրամադրվող աջակցությանը։