https://arm.sputniknews.ru/20260916/rekvordajin-transfer-hajastani-pvokhchempivon-nvoan-pajmanagir-e-knqel-serb-kisapashtpani-het-106919706.html
Ռեկորդային տրանսֆեր. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպանի հետ
Ռեկորդային տրանսֆեր. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպանի հետ
Sputnik Արմենիա
Սաշա Զդելարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T17:37+0400
2026-09-16T17:37+0400
2026-09-16T17:41+0400
սերբիա
կիսապաշտպան
տրանսֆեր
«նոա» ֆուտբոլային ակումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106914646_0:0:1501:844_1920x0_80_0_0_6fc4f2816741d919df6379536cdb805e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին, որն աննախադեպ է հայկական ֆուտբոլի պատմության մեջ։Հայկական ակումբը պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարի հետ, որի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո:«Նոայի» հաղթանակը լավագույնն է ճանաչվել եվրագավաթի այս շաբաթվա խաղերումԶդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բելգրադ» ակումբում։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում հռչակվել է Հունաստանի չեմպիոն։ Կարիերայի ընթացքում սերբ կիսապաշտպանը հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», ինչպես նաև ռուսական ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։
սերբիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106914646_143:0:1268:844_1920x0_80_0_0_ec77beea563de6fdd406fe14613a651d.jpg.webp
սերբիա, կիսապաշտպան, տրանսֆեր, «նոա» ֆուտբոլային ակումբ
սերբիա, կիսապաշտպան, տրանսֆեր, «նոա» ֆուտբոլային ակումբ
Սաշա Զդելարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին, որն աննախադեպ է հայկական ֆուտբոլի պատմության մեջ։
Հայկական ակումբը պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարի հետ, որի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո:
Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բելգրադ» ակումբում։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում հռչակվել է Հունաստանի չեմպիոն։ Կարիերայի ընթացքում սերբ կիսապաշտպանը հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», ինչպես նաև ռուսական ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։
2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։