https://arm.sputniknews.ru/20260916/gandzasary-hajkakan-tsagum-uni-te-voch-nikvol-pashinjani-pataskhany-106917181.html
Գանձասարը հայկական ծագում ունի՞, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Գանձասարը հայկական ծագում ունի՞, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ վարչապետի` եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ որևէ մատյանում հիշատակված որևէ վանական համալիրի ծագումնաբանությունը, ապա մենք պետք է դիմենք այդ… 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T17:24+0400
2026-09-16T17:24+0400
2026-09-16T17:30+0400
գանձասարի վանք
արցախ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հիքմեթ հաջիև
դադիվանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106041248_0:124:1600:1024_1920x0_80_0_0_fe76d84a30297046c912949ee1f545d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գանձասարը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի այս հարցին պատասխանելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անիմաստ համարեց։ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասինԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանի Մատենադարանի տնօրենի միջոցով այդ հարցի պատասխանը եղել է և արձանագրվել է Գանձասարի հայկական ծագում ունենալը։Ըստ նրա` եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ որևէ մատյանում հիշատակված որևէ վանական համալիրի ծագումնաբանությունը, պետք է դիմենք այդ մատյանին ու բնագրերին։Վերջում նա նորից կրկնեց իր այն միտքը, որ խաղաղության հաստատմանը պետք է շատ զգուշորեն և խնամքով վերաբերվել։Պարզապես եկեք Մատենադարան․ հաջիևյան անբովանդակ շոուն և հայերի քաղաքակրթական պատասխանըՀիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։
ադրբեջան
դադիվանք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106041248_5:0:1428:1067_1920x0_80_0_0_47b279b4f46755e94c8ec7bd1c6328f0.jpg.webp
գանձասարի վանք, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հիքմեթ հաջիև, դադիվանք
գանձասարի վանք, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հիքմեթ հաջիև, դադիվանք
Ըստ ՀՀ վարչապետի` եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ որևէ մատյանում հիշատակված որևէ վանական համալիրի ծագումնաբանությունը, ապա մենք պետք է դիմենք այդ մատյանին ու բնագրերին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գանձասարը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի այս հարցին պատասխանելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անիմաստ համարեց։
ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանի Մատենադարանի տնօրենի միջոցով այդ հարցի պատասխանը եղել է և արձանագրվել է Գանձասարի հայկական ծագում ունենալը։
«Նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ նպատակ դնենք, որ մենք դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, քանի որ դա անիմաստ ու անիրագործելի խնդիր է»,– ընդգծեց վարչապետը։
Ըստ նրա` եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ որևէ մատյանում հիշատակված որևէ վանական համալիրի ծագումնաբանությունը, պետք է դիմենք այդ մատյանին ու բնագրերին։
Վերջում նա նորից կրկնեց իր այն միտքը, որ խաղաղության հաստատմանը պետք է շատ զգուշորեն և խնամքով վերաբերվել։
Հիշեցնենք՝ օտարերկրյա դիվանագետների այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։