https://arm.sputniknews.ru/20260916/es-erbeve-hajastanic-102-rd-razmabazan-durs-berelu-harc-chem-bardzracrel-nikvol-pashinjan-106917609.html
Ես երբևէ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ Նիկոլ Փաշինյան
Ես երբևէ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նշեց` 2018թ․-ից սկսած՝ բազմաթիվ հանդիպումներ, շփումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որևէ անգամ ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվել։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T17:28+0400
2026-09-16T17:28+0400
2026-09-16T17:28+0400
նիկոլ փաշինյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց ՀՀ–ն որևէ ներկայացուցիչ երբևէ չի բարձրացրել։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ 2018թ․-ից սկսած՝ բազմաթիվ հանդիպումներ, շփումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որևէ անգամ ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվել։Հիշեցրեց, որ Բիշքեկից վերադառնալուց հետո ծանոթացել է ՌԴ նախագահի հայտարարությանը՝ ռազմաբազայի վերաբերյալ։ Դրանից հետո էլ ինքը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանը երբևէ 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, սակայն եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, քանի որ այն կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար։«Եթե ՌԴ-ն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Էս է եղել ամբողջ պատմությունը, ոչինչ ավել ու ոչինչ պակաս»,- ասաց Փաշինյանը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որՀայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։
2026
Լուրեր
am_HY
նիկոլ փաշինյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան
նիկոլ փաշինյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան
Նշեց` 2018թ․-ից սկսած՝ բազմաթիվ հանդիպումներ, շփումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որևէ անգամ ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց ՀՀ–ն որևէ ներկայացուցիչ երբևէ չի բարձրացրել։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 2018թ․-ից սկսած՝ բազմաթիվ հանդիպումներ, շփումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որևէ անգամ ռազմաբազան դուրս բերելու հարց չի քննարկվել։
«Ես երբևէ Հայաստանից 102-րդ ռազմական բազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել, ընդհանրապես, Հայաստանի որևէ ներկայացուցիչ նման հարց չի բարձրացրել»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցրեց, որ Բիշքեկից վերադառնալուց հետո ծանոթացել է ՌԴ նախագահի հայտարարությանը՝ ռազմաբազայի վերաբերյալ։ Դրանից հետո էլ ինքը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանը երբևէ 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, սակայն եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, քանի որ այն կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զինվորականներին Հայաստանից, եթե նման խնդրանքով դիմի Երևանը։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որՀայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի ինքը՝ Մոսկվան։
Նշենք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության թեման ներառվել է Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բանակցությունների օրակարգում։