Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։