Անգլիական Պիդինգտոն գյուղի բնակիչները խորհրդանշական քվեարկությամբ որոշել են «դուրս գալ» Մեծ Բրիտանիայի կազմից։ Պատճառը իշխանությունների ծրագիրն է, որով նախատեսվում է բնակավայրի հարևանությամբ գտնվող նախկին ռազմաբազայում տեղակայել ավելի քան 1200 ապաստան հայցողի։
Թեև քվեարկությունն իրավական ուժ չունի, 350 բնակիչ ունեցող գյուղի 285 բնակիչ կողմ է արտահայտվել «անպահանջելի անկախությանը»։ Ծխական համայնքի ղեկավար Թիմ Մակնելիի խոսքով՝ բնակավայրն այսուհետ խորհրդանշորեն կոչվելու է «Պիդինգտոնի իշխանություն»։
Բրիտանիայի մշակույթի նախարար Լիզա Նենդին պարզաբանել է, որ նախկին ռազմաբազաները լավագույն տարբերակն են հյուրանոցներից աստիճանաբար հրաժարվելու համար, մինչև համակարգում կարգուկանոն հաստատվի։ Ծրագրի համաձայն՝ օբյեկտը առնվազն 10 տարի ծառայելու է չափահաս միայնակ տղամարդկանց տեղավորելու համար։
Գյուղի բնակիչները, սակայն, ահազանգում են ենթակառուցվածքների բացակայության մասին։ Նրանց պնդմամբ՝ ապաստան հայցողների թիվը չորս անգամ գերազանցելու է տեղի բնակչությանը, մինչդեռ գյուղում կա ընդամենը համայնքային կենտրոն, 12-րդ դարի եկեղեցի և մեկ մարզադաշտ։