ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կխաբի Երևանին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման հետ։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրոպական միությունում՝ մի միավորումում, որտեղ Թուրքիան և, օրինակ, Սերբիան արդեն տասնամյակներ շարունակ հերթի մեջ են սպասում»,- ասել է նա։