Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Opta Aanalyst վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի ֆավորիտների վերաբերյալ: Չեմպիոնության գլխավոր հավակնորդ է համարվում անգլիական «Բորնմութը», որի հաղթանակի հավանականությունը 14,3 տոկոս է։

Լավագույն տասնյակում են նաև պորտուգալական «Բենֆիկան» (14 տոկոս), գերմանական «Բայերը» (10,2 տոկոս), բելգիական «Յունիոնը» (8,6 տոկոս), անգլիական «Սանդերլենդը» (8,3 տոկոս), իտալական «Յուվենտուսը» (7,8 տոկոս), անգլիական «Քրիսթալ Փելասը» (7,3 տոկոս), իտալական «Միլանը» (5,4 տոկոս), ֆրանսիական «Ռենը» (3,9 տոկոս) և «Լիոն» (3,2 տոկոս):

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» չեմպիոնական շանսերը զրոյական են գնահատվում: Երևանյան ակումբը 34-րդն է 36 մասնակցի մեջ: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի՝ փլեյ-օֆֆ դուրս գալու հավանականությունը 10,5 տոկոս է։

Եվրոպա լիգայի հիմնական փուլում «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 16-ին մեկնարկելու է  չեխական «Սպարտա Պրահայի» դեմ տնային հանդիպումով: Երևանյան ակումբը մրցելու է նաև լեհական «Յագելոնիայի» (հոկտեմբերի 15), նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» (հոկտեմբերի 22), պորտուգալական «Տորենսեի» (նոյեմբերի 5), ավստրիական «Զալցբուրգի» (նոյեմբերի 26), նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment