Պաշտպանել հայկական ժառանգությունը.Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ

https://arm.sputniknews.ru/20260916/pashtpanel-hajkakan-zharangutjunyarcakhi-nakhkin-mshakujti-nakhararnery-dimel-en-hh-kgmsn-106908512.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67563041_114:0:1934:1365_1920x0_80_0_0_a08e1607e236453bd93fa75dd8e7f8e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, նախարար, մշակույթ , հուշարձան, թանգարան, հայաստան, ժաննա անդրեասյան

արցախ, նախարար, մշակույթ , հուշարձան, թանգարան, հայաստան, ժաննա անդրեասյան

Բաժանորդագրվել

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները նշել են, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական քայլեր ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական էջից։

Դիմումի հեղինակները նշում են, որ իրենց նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացը միջազգային մակարդակում ներկայացնելու և լեգիտիմացնելու փորձերով։

Նախկին նախարարները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը և ստեղծել ժառանգության վիճակի մշտադիտարկման ու փաստագրման գործուն պետական մեխանիզմներ։
Նրանք նաև պահանջում են հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։

Դիմումում առանձին անդրադարձ կա Արցախի թանգարանային հավաքածուներին։ Նախկին նախարարները պահանջում են քայլեր ձեռնարկել դրանց պահպանության ուղղությամբ, փաստագրել հավաքածուների իրավական կարգավիճակը և դրանց վերադարձի հարցը բարձրացնել միջազգային օրակարգում՝ տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում։

«Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»,– նշված է հաղորդագրությունում։

Նախկին նախարարները պահանջի 7 կետ են առանձնացրել.
Տալ պաշտոնական հրապարակային գնահատական պաշտոնական Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ջնջման և յուրացման քաղաքականությանը և այդ դիրքորոշումը դարձնել Հայաստանի միջազգային մշակութային ու դիվանագիտական օրակարգի մաս։
Ինստիտուցիոնալ հիմունքներով կազմակերպել Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության մշտական մոնիթորինգ, ներառյալ Արցախը, Նախիջևանը և հայկական պատմական ներկայություն ունեցած այլ տարածքները՝ կիրառելով արբանյակային տեխնոլոգիաներ, արխիվային նյութեր, հեռահար զննման և փորձագիտական փաստագրման մեթոդներ։
Ստեղծել հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների, պատմական քաղաքային միջավայրի, հուշարձանների և այլ օբյեկտների վիճակի համակարգված փաստագրման և տվյալների պարբերական թարմացման պետական մեխանիզմ՝ արդյունքները փոխանցելով միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։
Ստեղծել Արցախի թանգարանային հավաքածուների առանձին ռեգիստր՝ փաստագրելով դրանց կազմը, ծագումը, գտնվելու վայրը և իրավական կարգավիճակը, և միջազգային մակարդակով բարձրացնել դրանց վերադարձի հարցը՝ տեղահանված հայ բնակչության մշակութային իրավունքների վերականգնման համատեքստում։
Պարբերաբար տեղեկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ICOMOS-ին և այլ միջազգային կազմակերպություններին հայկական ժառանգության ոչնչացման, վնասման, պատմական վերագրանցման կամ յուրացման փաստերի վերաբերյալ։
Հասնել Արցախի մշակութային ժառանգության վիճակի նկատմամբ միջազգային անկախ մոնիթորինգի իրականացմանը և միջազգային մասնագետների հասանելիության ապահովմանը։
Մշակութային ժառանգության պաշտպանությունը, տեղահանված բնակչության մշակութային իրավունքների և նրա ժառանգության հետ կապի պահպանման հարցերը ներառել միջազգային խաղաղության օրակարգում։

Հիշեցնենք, որ Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։ Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վնասման բազմաթիվ դեպքեր։ Caucasus Heritage Watch-ի արբանյակային մոնիթորինգով, մասնավորապես, փաստագրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցու և Ղազանչեցոց հին գերեզմանոցի ոչնչացումը, ինչպես նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցու ոչնչացումը։ 2026 թվականին նույն կազմակերպությունը հաստատել է նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ոչնչացումը։

ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասին

Leave a comment