Ռուսաստանյան գործո՞ն. սեզոնային միրգ-բանջարեղենի գները ՀՀ-ում հուլիս-օգոստոս ամիսներին

https://arm.sputniknews.ru/20260916/rusastanjan-gvortsvon-sezvonajin-mirg-banjaregheni-gnery-hh-um-hulis-ogvostvos-amisnerin-106907851.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105275850_0:280:960:1000_1920x0_80_0_0_5a2383525a6ae4cd7abd7538b8e17a77.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանջարեղեն, միրգ, արտահանում, ռուսաստան, հայաստան, վիճակագրություն

բանջարեղեն, միրգ, արտահանում, ռուսաստան, հայաստան, վիճակագրություն

Բաժանորդագրվել

Մի շարք դեպքերում գներն ավելի շատ նվազել են հենց այն մրգերի ու բանջարեղենի համար, որոնք նախկինում մեծ ծավալներով արտահանվում էին Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ծիրանի գները նվազել են ընդհանուր առմամբ 55%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Տվյալ դեպքում խոսքը այն մասին է, թե որքան են շղթայական նվազել գները երկու ամսվա ընթացքում (հուլիսին – հունիսի, օգոստոսին՝ հուլիսի նկատմամբ)։

Իհարկե, ամռանը տեղական մրգերն ու բանջարեղենը միշտ ավելի էժան են, քան մայիսին կամ հոկտեմբերին։ Սակայն գների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ամառ սեզոնային գների անկումն ավելի ուժեղ էր, քան նախորդ տարում։

Նման օրինաչափություն նկատել ենք մրգերի և բանջարեղենի մեծ մասի, բայց ոչ ամբողջի դեպքում: Դա նկատելի է ծիրանի, դեղձի և լոլիկի պարագայում, իսկ, օրինակ, սմբուկի և պղպեղի մասով՝ ոչ, թեև նախկինում դրանք նույնպես արտահանվում էին Հայաստանից (թեև, օրինակ, ոչ լոլիկի ծավալներով)։

Դա բացատրելի է, քանի որ գնի վրա ազդում է ոչ միայն «արտահանելիությունը», այլև բերքը, որի ծավալը տարեցտարի փոխվում է։

Առավել հատկանշական է, որ այս տարի նկատելիորեն նվազել են իշխան ձկան գները, թեև այն հիմնականում աճեցվում է լճերում, այսինքն՝ տարիների ընթացքում ունի բավական կայուն ծավալներ: Այս դեպքում գների իջեցումը չի կարող բացատրվել արտահանման փակման պատճառով շուկայում առաջացած ավելցուկով:

Հանքային ջրերի դեպքում (որոնց արտահանումը Ռուսաստան նույնպես արգելված է) գնիջեցում չի եղել՝ ըստ ամենայնի՝ այդ արտադրանքի ավելի երկար պահպանման ժամկետի պատճառով (ի տարբերություն ձկնային արտադրանքի):

Հատկանշական է նաև տեղական մրգերի համեմատությունը ներկրվածի հետ (բանան և նարինջ), որոնք չէին կարող գնի անկում ունենալ մեր կողմից արդեն իսկ նշված պատճառների բերումով։

Leave a comment