100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.09.2026 | 13:57

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձԱՎ մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ինքը, իբր, առաջարկել է «գերիների հարցը դնել դարակում ու փակել»։ Պատգամավորը դա անվանեց 100-տոկոսանոց անբարեխղճություն և ակնհայտ խեղաթյուրում։

​«Ես ասել եմ հետևյալ միտքը՝ եկեք գերիների հարցը դնենք դարակում ու փակենք հանրային քննարկման տեսանկյունից, բայց դուք եղեք վստահ, որ այս հարցը մշտապես մեր աշխատանքային սեղանին է, և մենք ցանկացած առիթ օգտագործում ենք այն լուծելու համար։ Սակայն վերնագրում դրվել է միայն առաջին հատվածը, ինչը 180 աստիճանով փոխում է իմ ասածի իմաստը»,— նշեց պատգամավորը։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment