Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

Փետրվարի 12-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

 

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Աշոցքի և Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

 

Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

 

Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Leave a comment