Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարում (PAN.am)

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սան Պաուլոյում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարում։

1/16 եզրափակչում WTA-ի վարկանիշային աղյուսակի 155-րդ հորիզոնականն զբաղեցնող Ավանեսյանը մրցել է դասակարգման 144-րդ տեղում գտնվող արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ, հայտնում է Panorama.am-ը:

Հայ թենիսիստուհին առավելության է հասել 6:2, 6:4 հաշվով և ապահովել իր մասնակցությունը մրցաշարի 1/8 եզրափակչում։

Leave a comment