Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ:

Հայաստանի գավաթակրի մամուլի ծառայության համաձայն՝ հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել: «Նոան» չի նշել գործարքի ֆինանսական կողմը:

«Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում դարձել է Հունաստանի չեմպիոն

Կարիերայի ընթացքում Սաշան հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։ «Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ երկու անգամ Ռուսաստանի գավաթը

2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն

Կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել նաև Սերբիայի ազգային հավաքականի կազմում

«Նոայում» Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի խաղաշապիկով

Բարի գալուստ «Նոա», Սաշա։ Հաջողություններ ենք մաղթում մեր ակումբի կազմում»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:

Leave a comment