Ռուսական ռազմաբազան ՀՀ–ից հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան

https://arm.sputniknews.ru/20260916/rusakan-razmabazan-hhic-haneln-arkatsakhndrutjun-e-ishkhan-saghateljan-106906363.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103287738_84:0:1417:1000_1920x0_80_0_0_bab0b0a0b0901759ebfbbe5fac415b6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, իշխան սաղաթելյան

գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, իշխան սաղաթելյան

Բաժանորդագրվել

Ըստ պատգամավորի՝ ռազմաբազայի դուրսբերումը նոր անվտանգային սպառնալիքներ կբերի Հայաստանի համար:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը երկրի համար նոր արկածախնդրություն է: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։

«Մենք գտնում ենք, որ այդ ռազմաբազան Հայաստանում ունի առաքելություն: Հայաստանին անպաշտպան թողնել Թուրքիայի և Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ արկածախնդրություն է Հայաստանի Հանրապետության համար: Դա նոր անվտանգային սպառնալիքներ կբերի մեր երկրի համար, և չպետք է այդ ուղղությամբ ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի ճանապարհով գնալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև պնդեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ԵՄ-ի մաս կազմելու այլընտրանք չունի Հայաստանը, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո էլ ՆԱՏՕ-ի մաս դառնալու այլընտրանք չկա:

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար անվտանգային իմաստով լավ հետևանքներ չի ունենա։ Պնդել էր՝ որևէ ռազմաբազա պետք է լինի ՀՀ-ում, և եթե ռուսները չլինեն, ապա թուրքերը կլինեն։

Leave a comment