Ինչ է տեղի ունեցել․ Հայաստանի Սահմանադրական դատարանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ճանաչել է Մայր օրենքին համապատասխանող։
Ինչու է դա կարևոր․ ՍԴ-ի որոշումը բացում է ճանապարհը փաստաթուղթը ՀՀ Ազգային ժողով ուղարկելու և վավերացնելու համար, ինչը վերջնական կանաչ լույս կվառի նախագծի գործնական իրականացման համար։
Գործընթացը և ժամանակացույցը․
-
Ամբողջական որոշումը․ Կհրապարակվի 3-օրյա ժամկետում, որից հետո կուղարկվի խորհրդարան։
-
Քննության ընթացքը․ ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննությունը սկսել էր սեպտեմբերի 15-ին (զեկուցող դատավոր՝ Էդգար Շաթիրյան)։
-
Ստորագրումը․ Երևանն ու Վաշինգտոնը համաձայնագիրը նախաստորագրել էին մայիսի 26-ին, իսկ հունիսի 4-ին այն ստորագրել էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
-
Շինարարության մեկնարկը․ ՀՀ կառավարությունը հույս ուներ աշխատանքները սկսել այս աշնանը, սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել են, որ շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի հաջորդ տարեսկզբին։