Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և Օմանի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու ծրագրի շուրջ։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ հանդիպման ընթացքում։
«Իրանական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ. Իրանն արդեն Օմանի հետ համաձայնեցրել է Հորմուզի նեղուցը բացելու ծրագիրը և կարծում է, որ ամերիկյան կողմը պետք է բարեխղճորեն կատարի իր բոլոր պարտավորությունները»,- մեջբերելով նրան՝ հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։