ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին

Հասարակություն

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում դատաքննությունը սկսվել էր երեկ։ Դատարանը գործի դատաքննությունը անցկացրել էր գրավոր ընթացակարգով։ Զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կառավարությունը դիմել էր ՍԴ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու համար:

Leave a comment