Հանգիստը Հայաստանում թանկանում է․ հյուրանոցների գներն աճել են 12%-ով

2026թ․ ամռանը Հայաստանի հյուրանոցներում մեկ գիշերվա միջին արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Яндекс Путешествия» ծառայության վերլուծական տվյալներին։

Ինչու է դա կարևոր․ Հայաստանը հայտնվել է ռուսաստանցիների համար առանց վիզայի այն ուղղությունների թոփ-3-ում, որտեղ ամռանը կացության արժեքն ամենանշատն է աճել։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏԱ) տվյալներով՝ 2026 թվականին ՌԴ քաղաքացիները կարող են առանց նախնական վիզայի այցելել 111 երկիր և տարածք։

Առանց վիզայի ուղղություններով հյուրանոցների թանկացման ցուցանիշները․

  • Վիետնամ․ +14% (մինչև 8,4 հազար ռուբլի)

  • Ղազախստան․ +13% (մինչև 9,2 հազար ռուբլի)

  • Հայաստան․ +12% (մինչև 9,7 հազար ռուբլի)

  • Չինաստան․ +9% (մինչև 10 հազար ռուբլի)

  • Եգիպտոս․ +8% (մինչև 11,4 հազար ռուբլի)

  • Բելառուս․ +8% (մինչև 10,3 հազար ռուբլի)

Ինչով է պայմանավորված աճը․ ՌՏԱ-ում գների բարձրացումը կապում են ինչպես փոխարժեքի տատանումների, այնպես էլ ամրագրումների կառուցվածքի փոփոխության հետ․ զբոսաշրջիկները սկսել են ընտրել ավելի բարձր կարգի (4-5 star) հյուրանոցներ։ Օրինակ՝ Վիետնամում 5-աստղանի հյուրանոցների ամրագրումների մասնաբաժինը 48,3%-ից հասել է 61,9%-ի։

Բացառությունը․ Ադրբեջանում հյուրանոցների միջին գինը նվազել է 11%-ով (մինչև 8,9 հազար ռուբլի)՝ զբոսաշրջային այցելությունների մասնաբաժնի նվազման և անձնական նպատակներով ուղևորությունների աճի պատճառով։

Leave a comment