Այն տեռորը, որ իշխանությունն անում է բիզնեսի նկատմամբ, վաղվա այլ քայլերի ալիբին է. Խամոյան

https://arm.sputniknews.ru/20260916/ajn-tervory-vor-ishkhanutjunn-anum-e-biznesi-nkatmamb-vaghva-ajl-qajleri-alibin-e-khamvojan-106902918.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Այն տեռորը, որ իշխանությունն անում է բիզնեսի նկատմամբ, վաղվա այլ քայլերի ալիբին է. Խամոյան

Sputnik Արմենիա

Այն տեռորը, որ իշխանությունն անում է բիզնեսի նկատմամբ, վաղվա այլ քայլերի ալիբին է. Խամոյան

2026-09-16T12:28+0400

true

PT2M50S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106902646_196:0:1451:941_1920x0_80_0_0_1aba454e89fc20354e02e5094e7180cf.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, ագնեսա խամոյան, բիզնես, պետական եկամուտների կոմիտե (պեկ), видео

ռոբերտ քոչարյան, ագնեսա խամոյան, բիզնես, պետական եկամուտների կոմիտե (պեկ), видео

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է` այս գործողություններով իշխանությունը հանդուրժողականություն է ձևավորում հարկերը ստուգելու անվան տակ բիզնես գործունեությունը խոչընդոտելու նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից քաղաքական «մուռը հանելու» համար գործող իշխանությունը ոտնահարում է հազարավոր մարդկանց սահմանադրական իրավունքները, որոնք այսօր անգործ են մնացել բազմաթիվ բիզնեսների կապարակնքման արդյունքում։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ես գիտեմ, որ կլինեն մարդիկ, որ կուրախանան ու կասեն` լավ են անում, ինչպես օրինակ արեց ՔՊ–ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, երբ խոսում էր ԲՀԿ–ից մանդատներ գողանալու մասին։ Սա ընդամենը սկիզբն է, սիրելի հայրենակիցներ, վաղը ձեր դեղատուն, վարսավիրանոց, կրպակ են մտնելու, այն, ինչ այսօր անում են, վաղվա գործողություն իրականացնելու ալիբին է»,– ընդգծեց Խամոյանը։

Նա համոզված է` այս գործողություններով իշխանությունը հանդուրժողականություն է ձևավորում հարկերը ստուգելու անվան տակ բիզնես գործունեությունը խոչընդոտելու նկատմամբ։

Այս ամենից պատգամավորի եզրակացությունը մեկն էր` իշխանությունն իրականացնում է տնտեսական ահաբեկչություն։

«Ես վստահ եմ, որ վաղն, օրինակ, եթե հնարավորություն լինի, այդ նույն սկզբունքով դուք օպերացիա կիրականացնեք ձեր սրտի օլիգարխի նկատմամբ։ Տնտեսական և իրավական լծակները չի կարելի օգտագործել սեփական քաղաքական ախորժակը բավարարելու համար»,– ընդգծեց Խամոյանը։

Նա մի մեծ տրցակ հարցումներ ցույց տվեց, որոնք ուղարկել է քննչական և պատկան այլ մարմիններ` պարզելու մի հարցի պատասխան, թե ո՞րն է այն իրավական հիմքը, որով բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել են։

«Չեք հավատա, բայց պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն փակել է բազմաթիվ բիզնեսներ, որ մի գեղեցիկ` Արարատյան դաշտի մի գեղեցիկ լուսապայծառ առավոտ, երբ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլի վարդագույն շողերով, այդ ժամանակ, ուշադրություն, ՊԵԿ–ը ապացուցողական գործողություններ կկատարի։ 20 օր բիզնեսները փակել են, որ ՊԵԿ–ը մի գեղեցիկ օր, ի վերջո, գա ու ապացուցողական գործողություններ անի՞։ Լավ, դուք տրամաբանություն էլ չունե՞ք` աշխատող բիզնեսից ենթադրյալ թաքցված հարկերն ավելի հեշտ կվերցնե՞ք, թե՞ չաշխատող բիզնեսից։ Ես լավ չեմ կարողանում հասկանալ»,– հայտարարեց Խամոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հարկային և իրավապահ մարմինները կապարակնքել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող մի շարք խոշոր բիզնեսներ։ Այս գործողություններն իրականացվել են 2026 թվականի օգոստոսի 25–ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, որի ընթացքում ձերբակալվել են նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցինՌոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Leave a comment