«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 16-ին նորամուտը կնշի Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

Առաջին տուրում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կմրցի չեխական «Սպարտա Պրահայի» հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 20:45-ին: Տոմսերը վաճառվում են առցանց:

«Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը կխաղա Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Երևանյան ակումբը մրցելու է նաև լեհական «Յագելոնիայի» (հոկտեմբերի 15), նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» (հոկտեմբերի 22), պորտուգալական «Տորենսեի» (նոյեմբերի 5), ավստրիական «Զալցբուրգի» (նոյեմբերի 26), նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment