Լոս Անջելեսում լրատվամիջոցին պատկանող ուղղաթիռ է վթարվել մեկ այլ վթար լուսաբանելիս, կան զոհեր (ՎԻԴԵՈ)

Լոս Անջելեսի Չաթսվորթ շրջանում լրատվամիջոցին պատկանող ուղղաթիռ է վթարի ենթարկվել ավտոբուսի մասնակցությամբ վթարը լուսաբանելիս․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսի Չաթսվորթ շրջանում լրատվամիջոցին պատկանող ուղղաթիռ է վթարի ենթարկվել ավտոբուսի մասնակցությամբ վթարը լուսաբանելիս, հաղորդում է NBC-ին։


Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 19։00-ի սահմաններում։

NBC Los Angeles-ը հաստատել է, որ կործանված ուղղաթիռը NewsChopper4-ն է, որը շահագործվում էր Angel City Air ընկերության կողմից և լրատվական լուսաբանում էր իրականացնում։

Վթարի պահին Սան Ֆերնանդո հովտի արևմտյան հատվածում մի քանի հեռուստաընկերությունների ուղղաթիռներ լուսաբանում էին ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարը։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է երկու առևտրային շենքերի միջև։ Կործանումից հետո հրդեհ է բռնկվել, վնասվել են չորս ավտոմեքենա և երկու պահեստային կոնտեյներ։

Ուղղաթիռում եղել են Angel City Air-ի աշխատակից Էլիանա Մորենոն և օդաչու Ջորջ Մարչինիվը, որոնք զոհվել են։

Վթարի պատճառը դեռևս պարզ չէ։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ գերատեսչությունը տեղեկություններ է հավաքում տեղի ունեցածի վերաբերյալ և շուտով կորոշի՝ արդյոք քննիչներ ուղարկել դեպքի վայր, թե ոչ։





Leave a comment