Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, հաղորդում է Press TV-ն։


 


«ԻՀՊԿ ուժերը, օգտագործելով նոր, ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգ, Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 անօդաչու թռչող սարք են խոցել», – ասվում է Press TV-ի Telegram ալիքում։


 


Ոչնչացված MQ-9-ի պատկանելիությունը դեռևս պարզված չէ։

Դիտումների քանակ4

Leave a comment