ՌԴ ԶՈւ-ն Կիևում հարվածել է գործարանի, Չեռնոմորսկում՝ բեռնանավի. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկություններին և նավահանգիստներին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակը անցած գիշեր հարվածել է Կիևում գործող ձեռնարկությանը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար հատուկ մեքենաներ է արտադրում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հարվածի հետևանքով Կիև քաղաքում խոցվել է արդյունաբերական ձեռնարկությունը («Կիևի ավտոտրանսպորտային ձեռնարկություն» ԲԲԸ), որն իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի համալրման համար նախատեսված մասնագիտացված ավտոմեքենաների արտադրություն», – ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում հարված է հասցվել ռազմական նշանակության բեռ տեղափոխող բեռնանավին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment