Առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA)՝ հնարավորություն տալով միաժամանակ գնահատել, թե կայուն զարգացման չափանիշներն ինչպես կարող են ազդել ընկերության գործունեության վրա և, հակառակ ուղղությամբ, ինչ ազդեցություն ունի ընկերության գործունեությունը շրջակա միջավայրի ու համայնքների վրա։
ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD շրջանակին համապատասխան գնահատում՝ ուսումնասիրելով բնության հետ կապված ազդեցությունները, կախվածությունները, ռիսկերն ու հնարավորությունները:
Հանքարդյունաբերության ոլորտում բնական ռեսուրսների և էկոհամակարգերի հետ փոխազդեցությունը գործունեության առանցքային բաղադրիչներից է։
Մշակվել է 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը, ինչը կլիմայական օրակարգը տեղափոխում է առանձին բնապահպանական նախաձեռնություններից` դեպի երկարաժամկետ բիզնես պլանավորման մակարդակ։
Շարունակվել է նաև ԶՊՄԿ գործող պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։