Վիտամին A-ի չափից շատ ընդունումը կարող է հանգեցնել դարի հիվանդության․ որո՞նք են վիտամինների չարաշահման մահացու վտանգները

Բժշկուհի Ելենա Սոլոմատինան, «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, խոսել է վիտամին A-ի չափից շատ ընդունման վտանգների մասին։

Ըստ նրա, այս նյութի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացմանը։

«Այն (վիտամին A-ն – խմբ.) հակաօքսիդանտ է և պաշտպանում է քաղցկեղից, բայց չափից մեծ դոզան, ընդհակառակը, կարող է հանգեցնել քաղցկեղի», – ասաց Սոլոմատինան։

Բժշկուհին նաև քննարկել է այլ վիտամինների չափից շատ ընդունման հնարավոր հետևանքները։ Օրինակ՝ սինթետիկ վիտամին C-ն կարող է առաջացնել երիկամների քարեր, եղնջացան և ալերգիկ ռեակցիաներ, մինչդեռ վիտամին D-ն կարող է առաջացնել լյարդի խնդիրներ, սրտխառնոց, գլխապտույտ, խալեր, շփոթություն, փսխում կամ փորկապություն։

«Վիտամին E-ի չափից շատ օգտագործումը կարող է նույնիսկ հանգեցնել վիժման», – զգուշացրել է բժիշկը։

Սոլոմատինան եզրակացրել է, որ չափազանց մեծ չափաբաժիններով ընդունված վիտամին K-ն կարող է առաջացնել ավելորդ քրտնարտադրություն և ջերմություն։ Նա խորհուրդ տվեց խորհրդակցել մասնագետի հետ՝ որևէ վիտամին ընդունելուց առաջ։

Leave a comment