Իրանում Boeing 737-ի անվադողի մի մասը պոկվել է թռիչքի պահին

Բաժանորդագրվել

Միջադեպը տեղի է ունեցել երեկ Մաշհադից Քերմանշահ չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Իրանական Sepehran Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մաշհադի օդանավակայանում այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում շասսիի անիվներից մեկի անվադողի մի մասը պոկվել է։ Այս մասին հայտնում է իրանական Rokna պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ Մաշհադից Քերմանշահ չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռի հետ։ Սկզբում իրանական ԶԼՄ-ները հայտնում էին շասսիի անսարքության և շարժիչի հնարավոր վնասման մասին, սակայն ավելի ուշ հայտնի են դարձել տեղի ունեցածի մանրամասները։

Rokna-ի տվյալներով՝ թռիչքի պահին շասսիի անիվներից մեկի անվադողի մի մասը պոկվել է։ Դրանից հետո անձնակազմը արտակարգ վայրէջք է խնդրել և ինքնաթիռն ապահով վերադարձրել է Մաշհադի օդանավակայան։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն պորտալի հրապարակած տեսանյութում երևում է, որ տեղի ունեցածից ուղևորները խուճապի են ենթարկվել։

Leave a comment