Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ

Քաղաքականություն

15.09.2026 | 21:11

Միավորված ազգերի կազմակերպությունը, որի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել՝ պահանջելով հայկական զինված ուժերի դուրսբերումն օկուպացված տարածքներից, երկար ժամանակ լռում էր, ԵԱՀԿ-ն լռում էր։ Եվրոպայի խորհուրդը փաստացի աջակցում էր օկուպացիային։ Եվրախորհրդարանը միշտ աջակցություն է ցուցաբերել ագրեսոր պետությանը՝ Հայաստանին, և այդպես է նաև այսօր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Leave a comment