225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին, խոշոր գումար. ինչ է շղթա բացահայտվել 1 ամսում

https://arm.sputniknews.ru/20260915/225-gram-marikhuana-110-gram-kvokain-khvoshvor-gumar-inch-e-shghta-bacahajtvel-1-amsum-106890024.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա և 110 գրամ կոկաին

Sputnik Արմենիա

Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա և 110 գրամ կոկաին

2026-09-15T20:48+0400

true

PT1M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106889852_240:0:1680:1080_1920x0_80_0_0_dfed626f132416e4e51660ab716536c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թմրանյութ, կոկաին, ձերբակալություն, видео

թմրանյութ, կոկաին, ձերբակալություն, видео

Բաժանորդագրվել

Օպերատիվ տվյալները սկսել են իրացվել օգոստոսի 13-ից, միջոցառումները տևել են մինչև սեպտեմբերի 11-ին։

Կոկաին, մարիխուանա և խոշոր գումար է հայտնաբերվել 1 ամսվա ընթացքում. արդյունքում կան կալանավորված և տնային կալանքում գտնվող անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Օպերատիվ տվյալը սկսել էին ոստիկաններն իրացնել դեռ օգոստոսի 13-ից։ Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալվել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանություն են տեղափոխվել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան 2 տղամարդ։ Նրանց մեքենայում հայտնաբերվել էր «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Պարզվել էր, որ տղամարդիկ դա ձեռք էին բերել մի կնոջից, որի տանը կատարվել էր խուզարկություն ու այնտեղ էլ հայտնաբերվել էր տվյալ թմրամիջոցից։ Կինն օգոստոսի 19-ին ձերբակալվել է իր շենքի բակում, ապա մեղադրանք էր առաջադրվել, ինչից հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը»,– ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ կինն էլ թմրանյութը ձեռք է բերել Արարատի մարզի Մրգավան գյուղում բնակվող 49-ամյա մի տղամարդուց։ Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան Երևանի Աճառյան փողոցում ձերբակալվ է և իր վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանություն։

Դատարանի որոշմամբ նույն օրը Մրգավանի նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանայի և 110 գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, հոգեմետ 17 դեղահաբ, մարիխուանայի հետքերով աղաց, զիպ փականով տոպրակներ։
Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որում եղել է 810 հազար ռուբլի, մոտ երկուսուկես միլիոն դրամ և 33 500 դոլար։ Ըստ տեղեկության՝ սրանք թմրանյութերի իրացումից ստացված գումարներ են։

49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment