Միջբուհական կենտրոն և ՈՒՀԱ ռուսաստանյան Արմավիրից՝ Ռուս-հայկական համալսարանի համար

https://arm.sputniknews.ru/20260915/mijbuhakan-kentrvon-ev-voha-rusastanjan-armaviric-rus-hajkakan-hamalsarani-hamar-106889113.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_235:0:1484:937_1920x0_80_0_0_a9a4a84dde676c898e5f3fd20b3bdd34.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, արմավիր, ուրախների և հնարամիտների ակումբ (ուհա)

հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, արմավիր, ուրախների և հնարամիտների ակումբ (ուհա)

Բաժանորդագրվել

Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման տարեդարձի օրը ՌՀՀ-ում բացվեց ռուսաց լեզվի միջազգային գիտամեթոդական լաբորատորիա։

2026 թվականին լաբորատորիայի հենքի վրա նախատեսվում է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու դասավանդող առնվազն 200 ուսուցչի վերապատրաստում, որոնց հետագայում կցուցաբերվի ժամանակակից փորձագիտական աջակցություն։ Սա Ռուսաստանի Արմավիր քաղաքի պետական մանկավարժական համալսարանի (ԱՊՄՀ) հետ համատեղ նախագիծ է։

«Երևանի գործընկերների հետ համագործակցությունը շատ արդյունավետ է զարգանում։ Օրինակ՝ անցյալ տարի կազմակերպվեց ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադա, որին մասնակցեց Հայաստանից ավելի քան հազար երեխա»,-Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց ԱՊՄՀ ռեկտոր Եվգենի Նիժնիկը։

Բուհական գործընկերներին շնորհավորելու համար բավականին բազմամարդ պատվիրակություն է Երևան ժամանել Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից, որի բնակչության մինչև 70%-ը, ռեկտորի խոսքով, հայեր են։ ԱՊՄՀ պատվիրակության կազմում են ոչ միայն գիտնականներ ու մեթոդիստներ, այլև ուսանողական ամենասիրված հոբբիի՝ ՈՒՀԱ-ի (КВН) վարպետներ։

«Մենք ավելի քան 10 թիմ ունենք, որոնք խաղում են տարբեր մակարդակներում և նույնիսկ ՈՒՀԱ Պրեմիեր լիգայում։ Մեր ուսանողները եկել են նաև նրա համար, որպեսզի փոխանակվեն փորձով, ընտրեն տեղի լավագույն երիտասարդներին և վերսկսեն այս խաղը ՌՀՀ-ում»,- ասում է Նիժնիկը։

Ռուսաց լեզուն Հայաստանում հիմա այնպես չի ուսումնասիրվում, ինչպես անցյալում։ Ռեկտորի կարծիքով՝ լեզվական պատնեշը սահմանափակում է մարդկանց շփման հնարավորությունները Ռուսաստանի գործընկերների հետ հետագա համատեղ նախագծերում։ Ուստի թե՛ գիտահետազոտական լաբորատորիան, թե՛ Ուրախների և հնարամիտներին ակումբը ընդգծում են, որ ռուսաց լեզուն այն հենքն ու հիմքն է, որի վրա ամրանում է ժողովուրդների միջև բարեկամությունը։

Ռուսաստանում մանկավարժության պահանջարկը ռեկորդներ է սահմանում՝ դիմորդների շրջանում պահանջվածությամբ զբաղեցնելով երկրորդ տեղը, նշում է Եվգենի Նիժնիկը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ռուսաստանյան բոլոր մանկավարժական բուհերը վերազինվում են։ Ստեղծվում է պատրաստման նոր միջավայր տեխնոպարկերում և լաբորատորիաներում։ ԱՊՄՀ ռեկտորը վստահ է, որ երեխաների մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրություն է առաջանում, երբ այն անցնում են գործնականում, ոչ թե գրքով։

Leave a comment