Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը


Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը։


Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 8-ին։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի մեկին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Դիտումների քանակ23

Leave a comment