Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։

Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել առավելագույնը 4 տոմս:

Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 12000-16000 դրամ է, Արևելյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-8000 դրամ, իսկ Հարավային ու Հյուսիսային տրիբունաների տոմսերը՝ 1000-5000 դրամ:

Հայաստան – Չեռնոգորիա խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է նաև Լատվիայի հավաքականին:

Leave a comment