ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքն ավելացրել է 0.25 տոկոսային կետով (PAN.am)

Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել և սահմանել 6.75 տոկոս։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25 տոկոս, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 տոկոս։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2025-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ է բարձրացվում՝ այն կազմում էր 6․50 տոկոս:

Leave a comment