Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը խստագույնս դատապարտում է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արման Եղոյանի մերժելի, ժողովրդավարական արժեքների հետ որևէ առնչություն չունեցող, հակապետական, ներհասարակական ատելություն և անհանդուժողականություն քարոզող արտահայտությունները ընդդեմ ՀՅԴ-ի։
Պահանջում ենք մեր այս հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հրապարակային կատարված հանցագործության մասին և ըստ ՀՀ օրենսդրության՝ նշյալ անձի հանդեպ նախաձեռնել քրեական վարույթ։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: