Արևմտյան երկրներն առանց գիտակցելու դարձել են խաղաղ բնակչության դեմ ուղղված ուղղակի ահաբեկչության մասնակից։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք այժմ դիմադրում են՝ շատ ակտիվորեն դիմադրում։ Նրանք թեւակոխել են մի սարսափելի փուլ՝ առանց, իմ կարծիքով, դա գիտակցելու, երբ դառնում են խաղաղ բնակչության դեմ ուղղակի ահաբեկչության մասնակից և հովանավոր»,- լրագրողներին ասել է դիվանագետը։