2026 թվականի աշնանն ու ձմռանը Հայաստանի մի քանի տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Դրանց մեծ մասը կազմակերպվելու է համամասնական ընտրակարգով։ Քվեարկության օրեր են սահմանվել սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և դեկտեմբերի 13-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է մի շարք համայնքներում ընտրությունների անցկացման ժամկետները։ Այսպես, Ֆերիկ, Թումանյան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում առաջիկա ՏԻՄ ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 27-ին, հայտնում է Factor.am-ը:
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են անցկացվելու ևս 21 համայնքներում՝ Արտաշատում, Արաքսում, Արմավիրում, Շամիրամում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ֆիոլետովոյում, Ստեփանավանում, Ծաղկաձորում, Հրազդանում, Գառնիում, Ախուրյանում, Արթիկում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Դիլիջանում և Իջևանում։
Դեկտեմբերի 13-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակվել Մասիս, Աբովյան, Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում։