Հասարակություն
15.09.2026 | 16:23
Բաքվում պահվող հայ գերիների հարցով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցին՝ պնդելով, որ ինքը ՄԻՊ-ին չի դրդել Բաքու մեկնել:
«Բացարձակապես մերկապարանոց հայտարարություն էր։ Նախ՝ որևէ մեկին ես չեմ դրդել Բաքու գնալու համար։ Տիկին Մանասյանին դիմել եմ իբրև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ ճշտելու, թե իր լիազորությունների և միջազգային համագործակցության շրջանակներում ինչ գործողություններ է իրականացրել մեր քաղաքացիների պաշտպանության համար»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում հայերի նկատմամբ ընթացող դատավարություններն ապօրինի են, և գերիները զրկված են արդար դատաքննության իրավունքից։
«Բաքվում ապօրինի ընթացող դատավարությունները զրկել են Հայաստանի քաղաքացիներին արդար դատավարության իրավունքից։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների»,- հայտարարեց պատգամավորը։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան